Բանկը հաշվետու/տվյալ ամսվա նվազագույն մնացորդի համար հաշվարկված տոկոսագումարները հաշվեգրում և վճարում է օրացուցային ամսվա վերջում` կապիտալացնելով հաշվի մնացորդին, եթե այլ բան նախատեսված չի Բանկի ու Հաճախորդի միջև կնքված պայմանագրով, և վճարելիս պահում ու պետական բյուջե է փոխանցում օրենսդրությամբ գանձման ենթակա հարկերը: Օրացուցային ամսվա որևէ օրը մնացորդի զրոյական լինելու դեպքում, այդ օրացուցային ամսվա տոկոսները չեն հաշվեգրվում և չեն վճարվում: